Երեւանի բնակիչուհին հոր կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  օգոստոսի  6-ին, ժամը  00:20-ին աղջիկը զանգահարել է ոստիկանության բաժին եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ հայրն աթոռով հարվածել է նրա գլխին, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: