Վերաքննիչ դատարանը մերժել է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի շահերի պաշտպանի բողոքը: Արա Ղարագյոզյանը պահանջել էր բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ իր պաշտպանյալին ճանաչել անմեղ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արման Առաքելյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: