Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության 9559 դիմում է ներկայացվել, սակայն ընդունվել են 8266 դիմորդ։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Երեւանի պետական համալսարանի միջհամալսարանական կրթության բաժնի ղեկավար Վաչագան Գալստյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է 380 մարդով։

«Այս տարի Երեւանի պետական համալսարանը հատկացրել է 3000 վճարովի եւ 368 անվճար տեղեր, որոնց թվում տեղեր կան նրանց համար, որոնք բանակից տարկետման իրավունք են ստացել»,- նշեց Գալստյանը։

Գալստյանը նկատեց, որ այս տարի պահանջված մասնագիտություններ են համարվում ինֆորմատիկան, մշակութաբանությունը, իրավագիտությունն ու սոցիալական աշխատանքը։ Այդ մասնագիտություններում մեկ տեղի համար 2-3 մարդ է պայքարել։ Վաչագան Գալստյանը նաեւ ափսոսանք հայտնեց, որ ֆիզմաթ եւ բնական գիտությունների մասնագիտություններով դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է։