Եգիպտոսի քրեական դատարանը երկուշաբթի վերջնական դատավճիռ է կայացրել 2013-ի օգոստոսին Կահիրեից հարավ՝ Էլ Մինյա նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա տեղի ունեցած հարձակման 12 մասնակիցների գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հարյուր քառասուն մարդ է այս գործով դատապարտվել ցմահ ազատազրկման։

Նշում են, որ դատավճիռը վերջնական է։ Քննության տվյալներով, բոլոր դատապարտյալները «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամներ են ու մասնակցել են 2013-ի օգոստոսի իրադարձություններին, երբ Եգիպտոսում դիմակայություն էր ծավալվել իսլամականների ու ուժայինների միջեւ՝ իսլամական նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո։

Այն ժամանակ տասնյակ իսլամականներ էին շրջապատել ոստիկանական բաժանմունքը, նետել քարեր, այրիչ խառնուրդով շշեր, գազի բալոններ։ Բախումների հետեւանքով ոստիկան էր զոհվել։