Էջմիածնի մերձակայքում Ծաղկունք գյուղում ցանկանում են թղթե աղբի վրա հիմնված վերամշակում սկսել։ Արտադրության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ ընկերությունը կվերամշակի թուղթն ու ստվարաթուղթը՝ բանջարեղենի ու հատապտղի տնկիների համար։
Կառավարությունը հաստատել է ծրագիրը, սակայն առաջարկած վարկը Խաչատուրին չի օգնում։
«Տոկոսը շուկայականից շատ ավելի ցածր է, սակայն միեւնույն է հիմա հնարավորություն չունեմ։ Ես նոր եմ սկսում աշխատել, ապրանքն էլ մարդկանց անծանոթ է...Իհարկե, օգտակար իր է։ Նման ծաղկամանը արմատները պաշտպանում է վնասատուներից, քանի դեռ չեն ամրապնդվում։ Իսկ հետո տարրալուծվում է հողի հետ. չէ՞ որ թղթից է։ Այն պոլիէթիլենայիններից ավելի լավն է, բնությունը չի աղտոտում։ Սակայն այստեղ դրանց սովոր չեն, գրեթե երբեք չեն օգտագործել։ Դա նշանակում է, որ նախ պետք է ֆերմերներին նվիրել՝ փորձելու համար, որպեսզի որոշեն՝ գնեն, թե ոչ»,- նկատեց նա։
Հիմնական խոչընդոտը գազի գներն են, որը պետք է չորացնող վառարանի համար։ Ամռանը ստվարաթութը կարելի է փռել արեւի տակ, իսկ ի՞նչ անել աշնանն ու ձմռանը (գարնանացանի համար)։ «Հասկանալի չէ»,- հավելեց ձեռներեցը։
«Այդ պատճառով էլ գործարանը կանգ է առել։ Բայց ես նրա քաշն արդեն հավաքել եմ եւ փորձնական մի քիչ արտադրել։ Եվ ինքս եմ փորձել հողամասում, եւ ընկերներիս եմ տվել»,- ասաց Սարգսյանը։
Եթե հաջողվի արտադրություն սկսել, գյուղում 4-5 աշխատատեղ կբացվի, ինչպես նաեւ անպիտան թղթի մատակարարների համար նոր պատվերներ կլինեն։




























