Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետեւողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի եւ Վարդգես Գեւորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:
Պաշտպանի աշխատակազմը կարեւորում է նաեւ համագործակցությունը Վ.Գերավետյանի, Տ.Մանուկյանի եւ Վ.Գեւորգյանի փաստաբանների հետ։




























