Ավտրալիայի Մելբուրն քաղաքում լողող դեռահասին կծել են գիշատիչ խեցեմորթները, հայտնում է ABC News-ը։

16-ամյա Սեմ Քենիզեյը օվկիանոսում է անցկացրել մոտ կես ժամ։ Ջրի սառնության պատճառով նա չի զգացել, որ իր ոտքերը կծոտում են փոքր խեցեմորթները։ Դեռահասն արդեն ափում է նկատել, որ ոտքի կոճերը արյունոտ են, բայց դրան մեծ նշանակություն չի հաղորդել։

Տանը նա ցավ է զգացել, ընդ որում արյունահոսությունը կանգ չի առել։ Մոր խոսքով, նրա ոտքերի վրայի վերքերն արյունահոսում էին։ Ծնողները որդուն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան առաջին օգնություն են ցուցաբերել։ Հիմա դեռահասի առողջությանը ոչինչ չի սպառնում։ Բժիշկները համարում են, որ շուտով վերքերը կապաքինվեն ու սպիներ չեն մնա։

Մասնագետներին չի հաջողվել պարզել, թե հատկապես ինչ արարածներ են կծոտել դեռահասի ոտքերը։ Կենսաբան Ջեֆ Վեյրը, որին դիմել է ABC News-ի լրագրողը, ենթադրել է, որ պատահարի մեղավորները ամֆիպոդ -խեցոմորթներն են։ «Հնարավոր է տղան այնտեղ երկար է նստել ու չի զգացել, որ իրեն կծում են», - մեկնաբանել է գիտնականը։