Մեքսիկայի Դուրանո նահանգում փոխհրաձգության հետեւանքով 10 մարդ է զոհվել, հավանական է, որ տուժածներ եւս կան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sol de Mexico պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ հրաձգության մասնակիցները հեռացել են դեպքի վայրից։
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ նախնական տվյալներով՝ փոխհրաձգության պատճառն ընտանիքների միջեւ վաղեմի թշնամությունն է։ Միջադեպը տեղի է ունեցել Դուրանգո եւ Սինալոա նահանգների սահմանին, որտեղ հանցավորության մակարդակը բարձր է։




























