Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է սպառնա Հյուսիսային Կորեային, եթե պատրաստ չէ գործել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով KTAR ռադիոկայանը։

Նրա խոսքով՝ «պետք է վստահ լինել, որ կկարողանաս անել այն, ինչի մասին հայտարարում ես»։

«Մեծն առաջնորդները, որոնց ես տեսել եմ, չեն սպառնում, եթե պատրաստ չեն գործել, եւ ես վստահ չեմ, որ նախագահ Թրամփը պատրաստ է գործել»,- ասել է Մաքքեյնը։

Նա նաեւ հայտարարել է, թե չգիտի՝ արդյո՞ք ԿԺԴՀ-ին ուղղված Թրամփի սպառնալիքը «լուրջ էր»։ Սակայն Մաքքեյնը կարծում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն իսկապես պատրաստ է պատերազմի։

«Ես կարծում եմ, որ Փհենյանի առաջնորդը խելագար է, սակայն պատրաստ է սահմանն անցնել»,- ասել է սենատորը։