Չորեքշաբթի զինված անձինք զավթել են Լատվիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցը։

Միջադեպի պատճառ է դարձել հյուրանոցի սեփականատիրոջ եւ վարձակալողի միջեւ վեճը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Լատվիայի պետական ոստիկանության ներկայացուցիչ Սամանտա Չապկովսկան։

«Հյուրանոցում ոչ մի կողոպուտ չի եղել։ Պատճառը հյուրանոցի սեփականատիրոջ եւ վարձակալողի միջեւ վեճն է»,- ասել է նա։