Ֆրանսիայի ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, որին կասկածում են Փարիզի արվարձաններից մեկում զինծառայողներին վրաերթի ենթարկելու մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM TV-ն:

Ավտոմայրուղում ձերբակալված տղամարդը վիրավոր է: Ոստիկանությունը պարզում է նրա անձը, ստուգում հանցագործությանը նրա մասնակցությունը:

Չորեքշաբթի առավոտյան Լեւալուա Պերեում անհայտ անձը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել զինծառայողների խմբին: Հարձակման հետեւանքով վեց զինծառայող տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: