Հայաստանի կառավարություն կօգնի բակային հրապարակներում ֆիզկուլտուրայի տարածմանը։ Համապատասխան ծրագիրը հավանության է արժանացել օգոստոսի 10-ին կայացած կառավարության նիստում։
Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ զանգվածային ֆիզկուլտուրան կօգնի առողջության ամրապնդմանը եւ բնակչության շրջանում հիվանդության ցուցանիշների նվազեցմանը։
«Այդ հին ավանդույթները պետք է վերականգնել»,- հավելեց նա։




























