Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հերթական խորհրդակցությունը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության եւ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումներն ու առաջարկությունները, որոնք միտված են գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ համաձայն թիրախային չափորոշիչների: Առաջարկությունները մշակվել են՝ հաշվի առնելով նշված գերատեսչությունների ախտորոշման արդյունքները եւ ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները: