Լեհաստանում սկանդալ է բռնկվել՝ կապված շրջակա միջավայրի պահպանության նախարար Յան Շիշկոյին Կարմիր գրքում գրանցված լուսանի սպանության մեջ մեղադրելու հետ, որը Լեհաստանում խստորեն վերահսկվում է։

Լրատվամիջոցները պարզել են, որ նախարարի տանը լուսանի մորթուց փոքրիկ գորգ է պահվում։

«Դատախազության հարցմամբ՝ ոստիկանությունը սկսել է հետաքննել լուսանի մորթու ծագումը», -հաստատել է շրջանային դատախազ Պյոտր Լոշեւսկին։

Լրավամիջոնցերում գորգի մասին տեղեկությունն առաջինը տարածել է Շիշկոյի տանը եղած եւ գորգը լուսանկարած մարդը։ 

«Պարզապես սկանդալ է, որ բնության պահպանության համար պատասխանատու մարդը կարող էր նման հանցագործություն գործել՝ սպանելով կենդանուն»,-հայտարարել է «Նովոչեսնա» կուսակցության պատգամավոր Եժի Մեյշտովիչը։