«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ապրանքանիշը` Beeline)  ընկերության կապի խափանումների պատճառով, այսօր՝ օգոստոսի 14-ին, ահազանգերի սպասարկման որոշակի դժվարություններ են առաջացել ՀՀ ԱԻՆ «911» ծառայության ահազանգերի ընդունման կենտրոնում, ինչի համար ԱԻ նախարարությունը հայցում է բնակչության ներողամտությունը:

«Ընկերությունում աշխատանքներ են տարվում խափանումները վերացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: