Պորտուգալիայի Վիլա դե Ռեյն քաղաքաից 112 մարդ է  տարհանվել հրդեհների պատճառով։ Արդեն մի քանի օր է շուրջ 4000 հրշեջներ փորձում են հանգցնել ամբողջ երկրում տարածված անտառային հրդեհները։

Վերջին երկու օրում հրդեհների հետեւանքով 45 մարդ է տուժել, փոխացնում է AP-ն։

Հրշեջները հույս ունեն, որ ջերմաստիճանի գրեթե մի փոքր նվազեցումը թույլ կտա առաջընթաց գրանցել 210 հրդեհները հանգցնելու հարցում։ Իշխանությունների խոսքով՝ հրդեհների քանակը մի փոքր նվազել է, սակայն իրավիճակը դեռ անհանգստության տեղիք է տալիս, հատկապես 10 շրջաններում։

Իսպանիան եւ Մարոկոն արդեն հրշեջ ստորաբաժանումներ են ուղարկել՝ Պորտուգալիային օգնելու համար։