Զինված տղամարդը Ստամբուլում կրակ է բացել տան տանիքից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IHA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ զինված տղամարդը Էսենյուրթ շրջանում բարձրացել է տան տանիքին եւ հրաձգություն սկսել։ Լուսանկարում միջին տարիքի մորուքավոր զինված տղամարդը կանգնած է տան տանիքին։

Նշվում է, որ կրակոցները մի քանի ավտոմեքենա են վնասել, բայց ոչ ոք չի տուժել։

Տղամարդուն փորձում են համոզել իջնել տանիքից եւ դադարել կրակել։