Լոնդոնի մետրոյի «Հոլբորն» կայարանը, որը երեքշաբթի տարհանվել էր հրդեհային ազդանշանի պատճառով, նորից բաց է ուղեւորների համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Transport for London (TfL) տրանսպորտային օպերատորի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հոլբորն կայարանն այժմ ամբողջությամբ բաց է, գնացքներն ընթանում են սովորականի նման»,-ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում նշել են, որ կայարանը փակվել էր «հակահրդեհային ազդանշանի գործարկմանն արձագանքելու անհրաժեշտության պատճառով»։ TfL-ի Twitter-ի օգտահաշվում նշվել է «անսարք գնացքի» մասին։


























