Սաուդյան Արաբիան եւ Իրաքը 1990 թվականից ի վեր առաջին անգամ որոշել են բացել երկու երկրների միջեւ գտնվող Արար անցակետը։ Այս մասին հաղորդում է Makkah սաուդյան պարբերականը։

Սահմանները փակվեցին, երբ նախկին նախագահ Սադամ Հուսեյնը հարձակվց Քուվեյթի վրա։

Նշվում է, որ վերջին 27 տարում անցակետը գործել է տարին միայն մեկ անգամ՝ հաջի ժամանակ։

Սահման են այցելել սաուդյան եւ իրաքցի պաշտոնյաները, նրանք նաեւ խոսել են Իրաքից ուխտավորների հետ։

Իրաքի Անբար նահանգի ղեկավար Սոհայիբ ալ-Ռավին հայտարարել է, որ այնտեղ զինծառայողներ են ուղարկվել՝ Արարի ճանապարհը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ դա «նշանակալի քայլ է» երկու երկրների հարաբերությունների բարելավման առումով։