Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչի Պոմորսկի վոյեվոդություն այցի ժամանակ, որ տուժել է հորդառատ անձրեւների պատճառով, վերջինի մեքենան խրվել է ցեխակույտի մեջ։ Այս մասին հաղորդում է RG-ն՝ վկայակոչելով wiadomosci.onet.pl տեղեկատվական պորտալը։
Ամենագնացը խրվել է ցեխակույտի մեջ անտառային ճանապարհին՝ Ռիտել գյուղի մերձակայքում։ Միայն տեղի բնակիչների օգնությամբ է նա կարողացել դուրս գալ ավտոմեքենայից։
Մաչերեւիչն ուղեկցել է վարչապետ Բեատա Շիդլոյին, որը հանդիպել է բնակիչների հետ։ Նախարարն այնտեղ է մեկնել ավտոմեքենայով, իսկ հետո նստել ամենագնաց։




























