Կատալոնիայի Բարսելոն եւ Կամբրիլս քաղաքներում ահաբեկչություններ իրագործած ահաբեկիչների խմբավորումը վնասազերծված է, հաղորդում է El Pais-ը։

Պարբերականի համաձայն՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի ՆԳ նախարարության ղեկավար Խուան Իգնասիո Սոյդոն։

«Մենք կարող ենք ասել, որ խմբավորումը վնասազերծված է»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ահաբեկչությունների հետաքննությունը շարունակվում է, սակայն լրացուցիչ տեղեկություններ նախարարը չի հաղորդել։