ԱՄՆ Օրեգոն նահանգի Մաքմինվիլ քաղաքում  ռեթրիվերը տան բակում թաղված հերոինով փաթեթ է գտել , հայտնում է KATU News-ը։

Շան տերերը կարծել են, թե շունը հողի տակ ինչ-որ սրվակ է գտել՝ ապագա սերունդներին հասցեագրված ուղերձով։ Նրանք փոսից հանել են փաթեթն ու նկարահանել այն բացելու պահը։

Հասկանալով, թե ինչ է փաթեթի մեջ՝ ռեթրիվերի տերերը զանգահարել են ոստիկանություն։ Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանը պարզել է, որ շունը 425 գրամ հերոին է հայտնաբերել։ Լրատվական պորտալի տվյալներով՝ նման քանակության թմրադեղը մոտ 85 հազար դոլար արժե։

Օկրուգի շերիֆ Թիմ Սվենսոնը շանը շնորհակալագիր է տվել ու նշանակել ոստիկանական շների ջոկատի պատվավոր անդամ, որը զբաղվում է թմրադեղերի որոնումով։