ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չհայտարարված այցով Բաղդադ է ժամանել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ Մեթիսն Իրաքի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քայլերի հաջորդականությունը։