Բրիտանական հնագետները հայտնաբերել են ամերիկյան ինկերի քաղաքակրթության մեծագույն սրբությունները՝ Նախնիների երեք սրբազան քարերը, որոնք, ըստ ավանդության, կապ են պահել իրական եւ անդրշիրիմյան աշխարհների միջեւ:
Մինչ օրս ոչ մեկին չէր հաջողվել հայտնաբերել այդ սրբազան քարերը: Պարզվել է, որ քարերը գտնվել են պերուական Անդերում: Պեղումներն իրականացվել են բարձրլեռնային Ինապիրկա Վամինան տեղանքում, որտեղ ժամանակին եղել է արարողությունների հրապարակը: Քարերը թաղված են եղել 2,5 մետր խորության տակ:
«Սա իրական գիտական եւ մշակութային սենսացիա է, խոսքը արտառոց բացահայտման մասին»,- հայտարարել է պրոֆեսոր Քոլին ՄքԷվանը:
Քարերը հատուկ ձեւով մշակված սպիտակ եւ կարմիր անդեզիտներ են:
Ինկերի կայսրությունը գոյություն է ունեցել Հարավային Ամերիկայի արեւմուտքում՝ 11-ից 16-րդ դարերում:




























