Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի օրերին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին եւ ՖԻՖԱ-ի Գործկոմի անդամներին պետք է խաղերի կազմկոմիտեի հաշվին բնակեցներ լոնդոնյան շքեղ Դորչեսթեր հյուրանոցի լավագույն համարներում: Սակայն 2018թ. աշխարհի առաջնության համար պայքարում Անգլիայի ձախողումից հետո Ջոնսոնը որոշել է զրկել այդ հյուրերին անվճար բնակվելու հնարավորությունից, հաղորդում է BBC-ն: