Թուրքիայում եւ աշխարհում շարունակվում է քննարկվել դեկտեմբերի 5-ին թուրքական Բեշիքթաշ-Բուրսասփոր ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը եւ դանակահարությունը։
Թուրքական sairlerparki բլոգում տեղ է գտել տեղեկություն, որ խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները հանդես են եկել ֆաշիստական ու ցինիկ կարգախոսներով։
«Երեկվա խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները բղավում էին. «Հայ շները պաշտպանում են «Բեշիքթաշ»-ին»։
«Բուրսասփոր»-ի երկրպագուների այս ֆաշիստական ու քինախնդրությամբ լցված բառերը նորություն չեն։ Դրանք շատ են սազում լեշի բուրմունքով բերան ունեցող «Բուրսասփոր»-ի երկրպագուներին, որի համար չենք զարմանում»,-նշվում է թուրքական բլոգում։
Նշենք, որ «Բուրսասփոր»-ի երկրպագուների վիրավորական արտահայտություններն ուղղված են եղել ստամբուլահայ Ալեն Մարկարյանին, ով աշխարհում ֆուտբոլի երկրպագուների ամենահայտնի` Բեշիքթաշի Çarşı ակումբի ղեկավարն է, թուրքական ամենամեծ ֆուտբոլային տրիբունայի մարզասերների ղեկավարը, ամիգո (երկրպագուներին ոգեւորող եւ շոուն ղեկավարող) եւ սպորտային մեկնաբանը։




























