Ռեակտիվ համազարկային հրետանու ռուսական դիվիզիոնը տեղակայվելու է Ցխինվալում (Հարավային Օսիա)՝ Վրաստանի կողմից հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով:

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է Հարավային Դաշնային օկրուգի աղբյուրը, դիվիզիոնը սարքավորված է «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային կրակի համակարգով: 

Հրետանային դիվիզիոնը գտնվում է լիովին մարտունակ վիճակում: Անձնակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, որոնք տվյալ համալիրի վրա աշխատանքի փորձ ունեն:

«Սմերչ» տիպի հրթիռների նվազագույն հեռահարությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝ 70, հնարավոր շեղումը կազմում է առավելագույնը 10 մետր:

Հարավային Օսիայում տեղակայված է 4-րդ ռուսական ռազմակայանը: