Արագածոտնի մարզում հարսը հայտնվել է դատարանում սկեսուրին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գալյան հունիսի 23-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում փայտյա փոքր աթոռով հարվածել է սկեսուրի գլխին եւ հասցրել ծանր մարմնական վնասվածք:

Հարսին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը քննվելու է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: