Գիտնականները Կարմիր ծովում՝ Շարմ-էլ-Շեյխի ափերի մոտ մարդասպան շնաձկան կատաղության նոր վարկած են առաջ քաշել:

Նրանց կարծիքով, ծովային կենդանին լողակի ծանր վնասվածք ունի: Նա հարձակվում է մարդկանց վրա, քանի որ չի կարողանում ինքնուրույն որս անել ծովում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Շարմ-էլ-Շեյխում հերթական հարձակման արդյունքում զոհվել է Գերմանիայից ժամանած մի տարեց զբոսաշրջուհի:

Առաջին զոհերը դարձել էին ռուսաստանցիներ Լյուդմիլա Ստոլյարովան, Օլգա Մարցենկոն, Եվգենի Տրիշկինը: Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում: Զբոսաշրջիկները զրկվել էին ձեռքերից եւ ոտքերից: