Ճապոնիան ընդլայնել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ։ Սեւ ցուցակում են հայտնվել եւս երկու ընկերություններ ՉԺՀ-ից, երկուսը՝ Նամբիայից, ինչպես նաեւ երկու մասնավոր անձինք, որոնք կապ ունեն Փհենյանի միջուկային ու հրթիռային ծրագրերի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ից ածուխ մատակարարելու հետ։ Ճապոնայում նրանց  ակտիվները կսառեցվեն։

Բոլոր միջոցներն ուղղված են Հյուսիսային Կորեա ապրանքների ու ռեսուրսների ներմուծումը սահմանափակելուն, այդ երկիր արժույթային մուտքերի նվազեցմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Վերջին անգամ Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խստացրել է հուլիսին։ Այդ ժամանակ ցուցակում են  հայտնվել հինգ ընկերություններ եւ ինը ֆիզիկական անձինք։