Կոլումբիայում ԱՄՆ փոխնախագահի թեկնպահաները հյուրանոցի իրենց համարներ կանանց են տարել։ Իրավախախտումը հայտնաբերել են Մայքլ Փենսի աշխատակազմի աշխատակիցները՝ ուսումնասիրելով հյուրանոցի տեսախցիկները։

Մեղավորներին անհապաղ տուն են ուղարկել՝ հեռացնելով Սպիտակ տան ծառայությունից։ «Մենք տեղյակ ենք տվյալ միջադեպի մասին։ Այժմ հետաքննությւն է ընթանում։ Մենք հաստատում ենք, որ նշված անձինք հետ են ուղարկվել եւ այլ վայրում կշարունակեն ծառայությունը»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Հավերսթիքը։