ԱՄՆ-ի Չարլսթոն (Հարավային Քարոլինա) քաղաքում զինված տղամարդը ռեստորանում 30 մարդու է պատանդառել։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով քաղաքի քաղաքապետին։
«Հրաձիգը դժգոհ աշխատակից է։ Սա ահաբեկչական հարձակում կամ ատելության հողի վրա հանցագործություն չէ»,- ասել է քաղաքապետ Ջոն Թեքլենբերգը։
Նշվում է, որ տղամարդը վիրավորել է մեկ մարդու, վերջինը հոսպիտալացվել է։ Ոստիկանությունը շրջափակել է ռեստորանի շուրջ ընկած տարածքը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Չարլսթոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որից հետո ոստիկանությունը մի քանի ճանապարհ է շրջափակել։


























