ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի նոր սպանալիքների։ Այս մասին օգոստոսի 25-ին այս մաիսյն հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ բանակցությունների հիմնական թեման նոր սպառնալիքներին ՆԱՏՕ-ի ադապտացումն է։
Շիդլոյի կարծիքով՝ նոր սպառնալիքներից են «Արեւմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունները։ «Ռուս-բելառուսական վարժանքները, ահաբեկչական սպառնալիքները խոսում են այն մասին, որ մենք պետք է շարունակենք ադապտացման գործընթացը»,- ընդգծել է Շիդլոն:




























