Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը ակտիվություն ցոցաբերելու, դաշինքի մասին հիշեցնելու նպատակ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Նշենք, որ Ելք դաշինքը մտադիր է աշնանը ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկ ներկայացնել, ինչի կապակցությմաբ դեռեւս դաշինքում միասնական դիրքորոշում չկա:

«Այդ  նախաձեռնությունը  ակտիվություն ցուցաբերելու, իրենց մասին հիշեցնելու համար է, իսկ ԵՏՄ-ից դուրս գալը անհնար է: Անգամ եթե դա արդարացված լինի, «Ելքը» գիտի մեծամասնության դիրքորոշումը: Սա ուշադրությունը լուրջ հարցերից շեղելու միջոց է:  Իհարկե,  դա էլ է լուրջ հարց, բայց  ակնհայտ է, որ ի վիճակի չեն այդ նպատակին հասնել: Կարծում եմ՝ դա ներքին խնդիրներից դեպի արտաքին աշխարհ ուշադրությունը շեղելու համար է»,-ասաց Սուրեն Զոլյանը:

Քաղաքագետի խոսքով՝  ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգը առաջ քաշելը նաեւ ծառայություն է Հայաստանի իշխանություններին. «Կարծես թե մոսկվաներին ցույց տալու համար է, որ բացի Հանրապետականից՝ Հայաստանում նաեւ այս  թեման կա։ Այդ առումով իրենք իրենց ծառայությունն են մատուցում իշխանություններին: Այսօր հիմնական խնդիրը Հայաստանի խնդիրների շուրջ կենտրոնանալն է, այլապես  ռուսամետ ու ամիրակամետ ուղղության հաջողություններով ուրախանալ կամ տխրելը տպավորություն է ստեղծում, որ կարծես  ֆուտբոլային տարբեր ակումբների հետ գործ ունենք: Օրինակ, հնարավոր է չիմանան, թե Հայաստանում ինչ ֆոտբոլային թիմեր կան, բայց մեկը նայում է Իսպանիայի, մյուսը Անգլիայի խաղը եւ իրենց լավ զգում, որովհետեւ այդպիսով նրանք իրենց զգում են Գերմանիայում ու Բրիտանիայում։ Եթե ֆուտբոլասեր ենք, փորձենք իմանալ, թե Հայաստանում՝ ինչ թիմ եւ խաղ կա»։