Համացանցում արագորեն տարածվում է շան լուսանկարը, որը «Հարվի» փոթորկից հետո կերով լի փաթեթն ատամներով բռնած թափառում է Թեխասի Սինթոն քաղաքում: Այն Facebook-ում հրապարակել է տեղի բնակիչներից Թիլե Դոքենսը:

Մեկ օրվա ընթացքում հրապարակումն ավելի քան 10 հազար օգտատեր է հավանել, 25.7 հազար անգամ էլ այն վերահրապարակվել է: «Տերը գտնվել է: Շունն անտուն չէ, նա պարզապես փողոց է դուրս եկել: Նրա անունն Օթիս է»,- գրել է Դոքենսը:

Ըստ Chouston Chronicle-ի՝ կենդանին պատկանում է տեղի 65-ամյա բնակիչ Սալվադոր Սեգովիայի թոռնիկին: 5-ամյա տղան ջրհեղեղի պատճառով հեռացել է քաղաքից, իսկ շունը մնացել է:

Ըստ Lenta-ի՝ Օթիսը տեղական աստղ է, փոքրիկ քաղաքում բոլորը լավ գիտեն նրան: Կենդանին իր պատանի տիրոջն օգնել է ասթմայի նոպաների ժամանակ, նրան օգնել խանութից համբուրգերները տուն տանել:

«Հարվի» փոթորիկը Թեխասին է հասել օգոստոսի 26-ին: Նախ նրան վտանգավորության չորրորդ աստիճան է տրվել, իսկ հետո իջեցվել արեւադարձային փոթորկի մակարդակի: Տարերային աղետի հետեւանքով երեք մարդ է զոհվել: