Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հանգել «Տրիումֆ» С-400 ՀՀՊ-ի մատակարարման բանակցությունների շուրջ։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական  համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։ 

«Տվյալ հարցը գրեթե լուծված է, սակայն խոսքը ոչ թե հրազենի, այլ լուրջ համակարգի մատակարարման մասին է, այդ պատճառով էլ նրբություններ գոյություն ունեն»,-հայտարարել է Շուգաեւը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կողմերը դրական եզրակացության կհանգեն։ ՌՏՀԴԾ-ի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Արեւմուտքի դժգոհությանը, Թուրքիան անկախ պետություն է, որն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ գնե՞լ, թե չգնել այդ համակարգը։

«Այդ համակարգն ապացուցել է իր գերազանցությունը մյուսներից, դա իսկապես ՀՀՊ-ի լավագույն համակարգն է, որն այսօր գոյություն ունի»,-վստահ է պարոն Շուգաեւը։