Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովը ԱՄՆ-ին ուղղված բողոքի բանաձեւ է ընդունել եւ դիմել Ճապոնիայի խորհրդարան՝ պահանջելով դադարեցնել ամերիկյան նորագույն Osprey կոնվերտոպլանների թռիչքները, որոնցից մեկը վերջերս կործանվեց Ավստրալիայում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։ 

Պրեֆեկտուրայի օրենսդիրները պահանջում են լիովին հրաժարվել ԱՄՆ-ի «Ֆութեմա» ռազմաբազայում տեղակայված Osprey-ներից եւ մինչեւ 2019 թվականի փետրվար դադարեցնել այդ ռազմական օդակայանի օգտագործումը։ 

Նրանց խոսքով՝ կոնվերտոպլանների հետ կապված միջադեպերը, ներառյալ՝ Օկինավայում եւ Ավստրալիայում, հանգեցրել են «ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նկատմամբ անվստահության մեծացմանը»։