Ստամբուլի շքեղ հյուրանոցներից մեկում սպանված են հայտնաբերվել  թուրք հայտնի հեռուստահաղորդավար Վաթան Շաշմազին եւ նախկին հայտնի մանեկեն Ֆիլիզ Աքերին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտարարել են, թե նախնական վարկածով մանեկեն Ֆիլիզ Աքերը իրեն պատկանող ատրճանակով սպանել է Վաթան Շաշմազին, այնուհետ նույն զենքով ինքնասպան եղել։

Թուրքական մամուլում շրջանառվոց լուրերի համաձայն մանեկեն Ֆիլիզ Աքերը սիրահարված է եղել ամուսնացած Վաթան Շաշմազին եւ պահանջել է ամուսնալուծվել։ Սպանությունն ու ինքնասպանությունն էլ տեղի է ունեցել այդ համատեքստում։