Ռուսաստանը պատրաստ է օժանդակել տարածաշրջանի այլ երկրներին Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը հարթելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Միջազգային հարցերի շուրջ մեր դիրքորոշումները շատ մոտ են, ես նույնիսկ կասեի՝ սկզբունքային խնդիրների շուրջ համընկնող, որոնք պահպանվում են այդ տարածաշրջանում։ Դա վերաբերում է ե՛ւ Սիրիային, ե՛ւ Եմենին ու Լիբիային, ե՛ւ Կատարի շուրջ ծավալված իրադրությանը, որի հետ կապված Քուվեյթից մեր գործընկերները փորձում են նման ակտիվ միջնորդություն ծավալել։ Մենք պատրաստ ենք դրան ակտիվորեն օժանդակել այնպես, ինչպես ընդունելի կհամարեն բոլոր կողմերը»,- ասել է Լավրովը։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը հունիսի սկզբին խզեցին հարաբերությունները Դոհայի հետ՝ Կատարին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։