Դանակով զինված տղամարդը հարձակվել է հունական Էլեվսինի քաղաքապետ Յորղոս Ցուկալոսի վրա. պաշտոնյան վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Skai հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքում՝ պաշտոնյայի աշխատասենյակում: Քաղաքապետն ազդրի շրջանում վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, նրա վիճակը կայուն է:
Ցուկալոսի վրա հարձակվել է քաղաքապետարանի նախկին աշխատակիցը, որը վերջերս է ազատվել աշխատանքից: Հարձակումից հետո նա փախել է: Իրավապահները, սակայն, արագորեն հայտնաբերել ու ձերբակալել են 35-ամյա տղամարդուն:




























