ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է որոշում կայացնել, որով կհանվի ոստիկանությանը բանակային զենք տրամադրելու սահմանափակումը: Այդպիսով նա կչեղարկի իր նախորդի՝ Բարաք Օբամայի որոշումը, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով վարչակազմի փաստաթղթերը:

Խոսքն այն սպառազինության մասին է, որը, հակառակ դեպքում, դուրս էր բերվելու հաշվառումից: Ոստիկանությունը, մասնավորապես, նորից կկարողանա զրահապատ մեքենաներ, նռնականետեր, զրահապատ բաճկոններ, բանակային հրազեն ստանալ:

Օբաման ոստիկանության համար ռազմական սպառազինության սահմանափակումներ էր սահմանել՝ ոստիկանների բռնություններից հասարակության դժգոհության ֆոնին: Միաժամանակ, իրավապահները բազմիցս են Թրամփին կոչ արել վերացնել այդ սահմանափակումները: