Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի հարակից տարածքում օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիշերն անց Վայքի Զառիթափ-Մարտիրոս ճանապարհահատվածում «Ջիփ Վրանգլեր» մակնիշի մեքենան ընթացքի ժամանակ բռնկվել է։ Մեքենան ամբողջությամբ այրվել է։
Մենք տեղեկացանք, որ վարորդին հաջողվել է հրդեհի ընթացքում մեքենայից դուրս գալ առանց լուրջ վնասվածքներ ստանալու։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։
Նշված գործով քննություն է կատարվում։ Թե ինչի հետեւանքով է հրդեհը բռնկվել, հայտնի կլինի փորձաքննության արդյունքներից հետո։


























