Երեւանի Մաշտոցի պուրակից օգոստոսի 28-ի երեկոյան քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ բերման են ենթարկել մի երիտասարդի, ինչին ականատես է եղել NEWS.am-ի թղթակիցը:

Ավելի ուշ պարզեցինք, որ իրավապահները երիտասարդին բերման են ենթարկել շորթման կասկածանքով: Նախնական տվյալներով նա մի երիտասարդից պահանջել է խոշոր չափի գումար նրա մերկ լուսանկարները համացանցում չհրապարակելու դիմաց: Վերջինս դիմել է իրավապահներին:

Նշված գործով քննություն է կատարվում: Ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնում: