Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել «Թալիբան» շարժման բանտին ուղղված ավիահարվածի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի աղբյուրներին։

Օգոստոսի 28-ի երեկոյան աֆղան զինծառայողները Հերաթ նահանգում հարվածել են բանտին, որտեղ թալիբներն ավելի քան 20 խաղաղ բնակչի եւ զինծառայողների էին պահում։ Ավիահարվածի հետեւանքով առնվազն 8 գրոհային է ոչնչացվել։