ԱՄՆ-ն կկրի «խոսքերի պատերազմի» բորբոքման աղետալի հետեւանքների պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանը, փոխանցում է The Independent-ը։

Դիվանագետի խոսքով՝ իր երկիրը պաշտպանել է հրթիռների փորձարկում իրականացնելու իր իրավունքը։ «Իմ երկիրը կոշտ մեկնաբանություններին պատասխանելու բոլոր հիմքերն ունի՝ որպես ինքնապաշտպանության իրավունքի իրագործում։ ԱՄՆ-ն պետք է կրի «խոսքային» պատերազմի բորբոքման աղետալի հետեւանքների լիակատար պատասխանատվությունը»,-ընդգծել է դեսպանը։

Օգոստոսի 29-ին Հյուսիսային  Կորեան բալիստիկ հրթիռ  է արձակել, որն առաջին անգամ անցել է Ճապոնիայի օդային տարածքով եւ ընկել Խաղաղ օվկիանոսի ջրային տարածք։