ԱՄՆ պետքարտուղարությունը դրամաշնորհ է տրամադրել ՀՀ-ում գյուղատնտեսության ապագային միտված ծրագրին:
Այս առնչությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարության շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրն աջակցում է ԱՄՆ փոխանակման ծրագրերի բարգավաճող ու ազատ հասարակություն կառուցող շրջանավարտներին։
Այս տարի ԱՄՆ պետքարտուղարությունն ստացել է 1,014 դիմում 125 երկրներից եւ ֆինանսավորել է 68 նախագիծ, որոնցից մեկը՝ Հայաստանից՝ Ֆուլբրայթ Ուսանողական Ծրագրի շրջանավարտներ Արմեն Ղազարյանի, Գայանե Սարգսյանի եւ Muskie ծրագրի շրջանավարտ Աստղինե Պողոսյանի ներկայացրած թիմային նախագիծը։
Նրանց ACT (Վաղվա օրը կերտող Agripreneurs) առաջարկը նպատակ ունի ձեւավորել Հայաստանում գյուղատնտեսության ապագան` բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար իրականացնելով գործնական դասընթացներ հաջողակ ագրոբիզնես սկսելու վերաբերյալ։ Անհամբեր սպասում ենք նախագծի աճին ու զարգացմանը։
Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ»:




























