Հյուսթոնի ոստիկանը դարձել է «Հարվի» փոթորկի հետեւանքով կորած 7-րդ մարդը, հայտնում է տեղական Chron պարբերականը՝ վկայակոչելով 3 պաշտոնյաների:
Սպայի մարմինը դեռեւս չի գտնվել, եւ նա առայժմ պաշտոնապես անհետ կորած է համարվում, ընտանիքին նրա զոհվելու մասին նույնպես դեռեւս պաշտոնապես չեն հայտնել: Իշխանությունների տվյալներով՝ իրավակարգի ծառայողը կարող էր ջրահեղձ լինել այն պահին, երբ փոթորկի հետեւանքով կիրակի առավոտյան ջրածածկ է եղել քաղաքի կենտրոնի վճարովի ճանապարհը: Ոստիկանն այդ պահին պարեկային մեքենայում էր, որից հետո այեւս կապ չի հաստատել:
Ոստիկանը դարձել է Հյուսթոնում 7-րդ կորած մարդը, եւս 8 մարդու մահվան փաստը պաշտոնապես հաստատվել է:




























