ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, ժամանել են Թեխասի նահանգ, որը տուժել է «Հարվի» փոթորկի հետեւանքով: Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահական օդանավ Air Force One-ը նախ վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցի ափին գտնվող Կորպուս Քրիսթի քաղաքի օդանավակայանում:
Թրամփին դիմավորել է Թեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը, եւ նրանք միասին հետեւել են իրավիճակի ճեպազրույցին, նախագահն աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:
Այնուհետեւ նախագահը ժամանել է Օսթինի օդանավակայան, որը Հյուսթոնից մոտ մոտ 200 կմ է հեռու, որն աղետից ամենից շատ է տուժել, փոխանցում է Gazeta-ն:


























