Լոնդոնի Յուսթոն կայարանը էլեկտրոնային սիգարետի պայթյունի հետեւանքով տարհանումից հետո աշխատանքը վերսկսել է, ուշացումներ են սպասվում, հայտնում է բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ կայարանից մարդկանց տարհանել էին էլեկտրական սարքի ոչ մեծ պայթյունից հետո, ոչ մեկը չի տուժել:
«Յուսթոն կայարանը կրկին բաց է, սակայն զգալի ուշացումներ են սպասվում այսօր երեկոյան էլեկտրոնային սիգարետի պայթյունից հետո»,- նշված է ոստիկանության Twitter-ում:




























