ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է աշխատել բանակում տրանսգենդերների ծառայելուն վերաբերող նախագահի արգելքի ուղղությամբ, սակայն փաստացի անորոշ ժամկետով հետաձգել է ցանկացած պաշտոնանկություն։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը։

Նրա խոսքով՝ հրամանը կկատարվի ներքին անվտանգության նախարարի հետ խորհրդակցություններից հետո։ «Ըստ նախատեսվածի՝ մենք հետազոտություններն ու լուծումներն իրագործելու ծրագիր կմշակենք, որը ներառում է մարտական պատրաստականությունը, թիրախին հարվածելու ունակությունը եւ զինվորական ստորաբաժանումների դասավորվածությունը՝ հաշվի առնելով բյուջետային սահմանափակումներն ու համապատասխան օրենսդրությունը»,- ասվում է Մեթիսի հայտարարությունում։ 

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի ստորագրած որոշման մեթոդների իրագործմամբ կզբաղվի փորձագիտական հանձնաժողովը։